«Յուվենտուսի» կիսապաշտպան․ «Ես չեմ լվացնի ձեռքս, որով բարևեցի Լիոնել Մեսսիին»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մատիաս Սուլեն խոսել է հայրենակից Լիոնել Մեսսիի հետ հանդիպման մասին։

«Հիշում եմ, երբ ժամանեցի Արգենտինայի հավաքական և անցա սենյակների կողքով: Մեսսին դուրս եկավ բարևելու։ Դրանից հետո ինքս ինձ ասացի, որ այլևս ձեռքս չեմ լվանալու։

Մենք շատ չխոսեցինք, բայց պարզ էր, որ Լեոն լավ մարդ է»,- Մատիասի խոսքերն է մեջբերում AS-ը։

Այս մրցաշրջանում Սուլեն վարձավճարով խաղում է «Ֆրոզինոնեում»: Արգենտինացին անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։