«Բավարիայի» մարզական տնօրեն․ «Ինձ չի հետաքրքրում նոր մարզիչ գտնելը»

Մաքս Էբերլը, ով Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրենն է, պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին փոխարինող գտնելու հարցին։

«Ինձ չի հետաքրքրում նոր մարզիչ գտնելը: Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Արսենալի» դեմ խաղին: Սա շատ ավելի բարդ հակառակորդ է, քան «Հայդենհայմը»։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս խաղում ապտակ չստանանք»,- Էբերլի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Առաջին հանդիպումը կկայանա Լոնդոնում ապրիլի 9-ին։ Պատասխան խաղը կկայանա Մյունխենում ապրիլի 17-ին։