Բենջամին Շեշկոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները

Գերմանական «Լեիպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։

Ինչպես հայտնի է դարձել ինսայդեր Ռուդի Գալետտին, հարձակվողով հետարքրքվում են եվրոպական մի քանի ակումբներ։ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Շեշկոյին:

«Նապոլին» ևս ցանկանում է գնել հարձակվողի տրանսֆերը։ Բենջամինի տրանսֆերի դիմաց փոխհատուցման գումարը կազմում է 50 մլն եվրո։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 20-ամյա սլովենացին «ցլերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում։ Շեշկոն դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: