Թալանել են «Նյուքասլի» ֆուտբոլիստի առանձնատունը

Հարձակվողները ներխուժել են «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տուն «Ֆուլհեմի» հետ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղի մեկնարկից մոտավորապես 48 ժամ առաջ, որտեղ «կաչաղակները» հաղթել են 1։0 հաշվով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հաստատել է, որ հանցագործները շվեդ ֆուտբոլիստից գողացել են մեքենան, որը գտնվում էր տան տարածքում։ Հայտնի չէ, թե կողոպուտի պահին շենքում է եղել անձամբ Իսակը կամ նրա ընտանիքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայում թալանել էին Իսակի թիմակցի՝ հարձակվող Ժոելինթոնի, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշի տունը։

Այս մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: