Երկրպագուն Լիոնել Մեսսիի հետ սելֆիի համար վազել է խաղադաշտ (VIDEO)

MLS-ի հանդիպման ժամանակ երկրպագուն վազել է խաղադաշտ՝ Լիոնել Մեսսիի հետ լուսանկարվելու։

«Կոլորադո» – «Ինտեր Մայամի» հանդիպման ավարտին (2:2) երիտասարդ աղջիկը վազելով հասել է Մեսսիին և սելֆի արել նրա հետ։

Սրանից հետո երկրպագուին խաղադաշտից տարել են անվտանգության մի քանի աշխատակիցներ ու Մեսսիի անձնական թիկնապահը։

Մեսսիի համար այս խաղն առաջինն էր վնասվածքից հետո, արգենտինացին գոլ խփեց 57-րդ րոպեին։