Պաոլո Մալդինիի որդին պատմել է, թե ինչպես է Լիոնել Մեսսին տպավորել իրեն

Իտալիայի առաջնությունում հանդես եկող Դանիել Մալդինին խոսել է այն մասին, թե ինչպես է հանդիպել Մեսսիին, և ինչ տպավորություն է թողել նրա վրա արգենտինացի հարձակվողը։

Նրա խոսքով՝ Մեսսին իրեն տպավորել է ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես մարդ։

«Մեսսին ինձ ապշեցրեց ոչ միայն նրանով, ինչ անում է խաղադաշտում, այլև որպես մարդ»,- Մալդինի կրտսերի խոսքը մեջբերում է իտալական La Gazzetta Dello Sport հրատարակությունը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հանդես է գալիս MLS-ում, իսկ Մալդինին վարձավճարով խաղում է «Մոնցայում»: