«Մանչեսթեր Սիթին» համաձայնել է գնել 14-ամյա ֆուտբոլիստին

14-ամյա կիսապաշտպան Կավան Սալիվանը, ում իրավունքները պատկանում են «Ֆիլադելֆիային», կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Գործարքը համաձայնեցվել է մի քանի շաբաթ առաջ։ Ակումբներն այժմ կարգավորում են մնացած հարցերը։ Սալիվանի տրանսֆերը «Սիթիի» համար կարժենա մոտավորապես 900 հազար եվրո։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» երրորդ տեղում է։ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում Պեպ Գվարդիոլայի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։