Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ռասայական խտրականության դեմ պայքարի ուժեղացված միջոցներ կիրառել

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատախազությունը մտադիր է Իտալիայի առաջնության 31-րդ տուրից առաջ ռասայական խտրականության դեմ պայքարի ուժեղացված միջոցներ կիրառել։ Այս մասին հայտնում է ANSA-ն։

Աղբյուրի համաձայն, FIGC-ն ցանկանում է բարձրացնել զգոնությունը մարզադաշտերում և դրսում, ինչպես նաև կսահմանափակի ռասիստական ​​ցանկացած վանկարկում կամ երգ։ Ընդգծվում է, որ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն ռասայական անհանդուրժողականություն դրսևորող մարդկանց նկատմամբ։

Հակառասիստական ​​միջոցառումների այս ուժեղացումը հետևում է Իտալիայում վերջին խաղերում անհանդուրժողականության մի քանի դեպքերին: Օրինակ՝ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Լացիո» (2:0) հանդիպման ժամանակ «Իգլսի» երկրպագուները ռասսայական վիրավորանքներ են կիրառել թուրինյան ակումբի պաշտպան Ուեսթոն Մաքքենիի նկատմամբ։