«Բորուսիան» չի ցանկանում նման գումար վճարել Ջեյդոն Սանչոյի համար

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխված 24-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյով։ Նշվում է, որ գերմանական ակումբը պատրաստ չէ վճարել 45 միլիոն եվրո Սանչոյի համար։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, չնայած նման գումար վճարելու չցանկանալուն, «Բորուսիան» չի կտրում Սանչոյին ձեռք բերելու հույսը, ով իր հերթին դորտմունդյան ակումբում իրեն հարմարավետ է զգում։

Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել անցած ձմռանը վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։