ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեին փոխարինող է գտել

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին՝ որպես Կիլիան Մբապպեի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կմիանա «Ռեալին»։ Այս մասին հայտնում է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի, փարիզցիները պատրաստ են «Ռեալին» վճարել 200 միլիոն եվրո, ֆուտբոլիստին հետևում են նաև անգլիական «Լիվերպուլը» և «Չելսին»։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։ Վինիսիուսի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։