Քոուլ Պալմերը ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։

«Ո՞վ է լավագույնը՝ Մեսսին, թե Ռոնալդուն։ Ակնհայտ է, որ Մեսսին, հաշվի առնելով նրա խաղը և բոլոր անհատական ​​մրցանակները, որոնք նա նվաճել է։ Նա պարզապես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսին ակնհայտորեն առաջ է Ռոնալդուից, բայց Կրիշտիանուն նույնպես մեծագույնների ցուցակում է»,- Պալմերի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերել է Football Talk-ը։

Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել անցյալ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ 47 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։