Վիրջիլ վան Դեյկը նշել է իր կարիերայի ամենադժվար մրցակիցներին

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նշել է իր կարիերայի ամենադժվար մրցակիցներին։

«Ժիրուն այդ ժամանակ կապող խաղացող էր Էդեն Ազարի հետ միասին: Ազարը միշտ փոխանցում էր կատարում նրան, և նա պահում էր գնդակը: Ժիրուն նույնպես լավ գոլեր խփեց իմ դեմ: Միշտ զգացել եմ, որ նա գոլ չի խփելու, բայց նրան հաջողվեց գոլ խփել։

Ես կասեի, որ Էրլինգ Հոլանդը շատ բարդ մրցակից է, նա շատ ուժեղ, ժամանակակից հարձակվող է։ Եթե ​​մի թիզ էլ տաս, նման հարձակվողները քեզ կպատժեն։

Նույնը Ագուերոյի դեպքում. Նա շատ գոլեր չխփեց մեր դեմ, բայց երբ ես նրա դեմ խաղում էի «Սաութհեմփթոնում», նա միշտ խնդիր էր մեզ համար»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում TEAMtalk-ը։