Հայտնի է դարձել, թե որքան գումար է պահանջում «Մանչեսթեր Սիթին» Ժոաու Կանսելուի համար

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է «Բարսելոնայից» ստանալ 40-50 միլիոն եվրո Ժոաու Կանսելուի՝ կատալոնական ակումբ վերջնական տեղափոխության համար, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական գրանդը պատրաստ է 29-ամյա պորտուգալացու համար առաջարկել 30 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Կանսելուն անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի վարձավճարը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

30 խաղից հետո «Բարսելոնան» 67 միավորով Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ «Ռեալից» հետ մնալով 8 միավորով։ Ակումբը կխաղա նաև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ։