Նեյմարը դարձավ մեկ միլիարդ դոլար վաստակած չորրորդ ֆուտբոլիստը պատմության մեջ

Բրազիլացի աստղ հարձակվող Նեյմարը, ով այժմ հանդիսանում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ, իր կարիերայի ընթացքում վաստակել է մեկ միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Ֆուտբոլում իր ելույթների ընթացքում հարձակվողը ստացել է 1,01 միլիարդ դոլար (933 միլիոն եվրո)։ Այս գումարը ներառում է աշխատավարձը, պայմանագրային վճարումները հովանավորներից և այլ եկամուտներ:

Նեյմարը դարձավ պատմության մեջ տասներորդ մարզիկը, ով կարողացավ հատել մեկ միլիարդի սահմանագիծը։

Ֆուտբոլիստներից դա կարողացել են անել երեքը՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի Լիոնել Մեսսին և անգլիացի Դևիդ Բեքհեմը։