Դանի Սեբալյոսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը որոշել է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա իսպանացուն չի գոհացնում այն ​​խաղաժամանակը, որը իրեն հատկացնում է Կառլո Անչելոտտին։ Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ատլետիկոն»։

Սեբալյոսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։