Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով։

Լրագրող Անտոնիո Գալարդոյի խոսքով՝ մադրիդցիները պատրաստ են 100 մլն եվրո վճարել 20-ամյա գերմանացու համար։ Նշվում է, որ պոտենցիալ տրանսֆերը կկայանա 2025 թվականից ոչ շուտ, քանի որ խաղացողը ցանկանում է շարունակել հանդես գալ Լևերկուզենյան ակումբում։

Աղբյուրի համաձայն՝ խաղացողի մեկ այլ հավակնորդ է «Մանչեսթեր Սիթին»: Այնուամենայնիվ, «Ռեալը» շարունակում է մնալ ֆավորիտ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ակումբ հնարավոր տեղափոխության պատճառով։

Վիրցի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

20-ամյա ֆուտբոլիստը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 141 հանդիպում, որոնցում դարձել է 36 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։