Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պլանավորում է շարունակել աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պլանավորում է շարունակել աշխատանքը ակումբում։

«Ես դրանում կասկած չունեմ։ Հիմա կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, այս նախագծի վրա։ Ես իսկապես հաճույք եմ ստանում ակումբում լինելուց։ Սա իսկական մարտահրավեր է ինձ համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատում է 2022 թվականի ամռանից։