Ռոդրիգոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտնվել է Պրեմիեր Լիգայի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը»։ Նշվում է, որ այս պահին ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։