Յուրգեն Կլոպ. «Խաղից հետո հանդիպեցի նրա հորը, նա ասաց՝ շնորհակալություն»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն հայտնել է, թե ինչ է մտածում թիմի կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիստերի մասին։ Մասնագետը խոստովանել է, որ ուրախ է, որ ֆուտբոլիստն իր թիմում է։

«Խաղից հետո հանդիպեցի նրա հորը, նա ասաց՝ շնորհակալություն, ես ասացի՝ շնորհակալություն: Սա ամբողջ խոսակցությունն է: Ես էլ նրան «բարև» ասացի, բայց իմ իսպաներենն այստեղ ավարտվեց։ Մական հիանալի խաղացող է, հիանալի տղա»,- Կլոպի խոսքերն է մեջբերում թիմի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։