Դուշան Վլահովիչ․ «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգան»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը անվանել է իր գլխավոր երազանքը ֆուտբոլում։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգան։ Ես էլ եմ երազում սրա մասին։ Ապագայում իմ ամբողջ ուժը կտամ այս գավաթը նվաճելու համար»,- Վլահովիչի խոսքերը մեջբերում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

Այս մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 30 խաղում վաստակած 59 միավորով։