Լա Լիգայի նախագահ. «Վինիսիուսը արժանի չէ վիրավորանքի»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պարբերաբար ռասայական բռնությունների է ենթարկվում մրցակցի երկրպագուների կողմից։

«Այս վիրավորանքների մեծ մասն ուղղված է նրան, ով որոշել է ղեկավարել ռասիզմի դեմ պայքարը, այսինքն՝ Վինիսիուսին։ Մեզանից նրանք, ովքեր բարձրացնում են նման հարցեր, միշտ ավելի խոցելի են: Բայց սա արժե պայքարել, քանի որ Վինիսիուսը արժանի չէ վիրավորանքի։

Ռասիզմի դեմ պայքարում շատ կարևոր է պաշտպանել այն ֆուտբոլիստներին, ովքեր կարծիքի առաջատարներ են: Դուք պետք է լինեք բարձունքում, և Վինիսիուսը գիտի, որ մենք փորձում ենք հնարավորինս պաշտպանել նրանց»,- Տեբասի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը պարբերաբար վիրավորանքների է ենթարկվում Մադրիդի «Ռեալի» մրցակիցների երկրպագուների կողմից։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի ունեցավ անցյալ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպման ժամանակ (1:0): Այդ խաղում «չղջիկների» մի քանի երկրպագուներ «կապիկ» են կոչել Վինիսիուսին: