«Բարսելոնայի» նախկին տնօրեն. «Մենք կարող էինք գնել Կիլիան Մբապպեին»

«Բարսելոնայի» նախկին տնօրեն Խավիեր Բորդասը, ով ակումբի համակարգում էր 2005-ից 2020 թվականներին, ասել է, որ «բլաուգրանան» դիտարկում է հարձակվողներ Կիլիան Մբապպեին և Էրլինգ Հալանդին ձեռք բերելու տարբերակ:

«Եթե ես լինեի գլխավոր մարզիչը, Մբապպեն կխաղար «Բարսելոնայում»։ Երբ նրանք վճարեցին 222 միլիոն եվրո Նեյմարի համար, մենք գւմար ունեինք Մբապպեի հետ պայմանագիր կնքելու համար: Բայց ղեկավարությունը նախապատվությունը տվել է Դեմբելեին։ Ես կողմ էի Մբապպեի տարբերակին, պատրաստ էի խոսել նրա հոր հետ, նա կտեղափոխվեր։ Մի պահ նույնիսկ մտածեցի, որ մեզ կհաջողվի։

Հոլանդը նույնպես ցանկանում էր գալ Իսպանիա։ Նա նույնպես ցանկանում էր խաղալ մեր թիմում: Մենք պետք է վճարեինք 20 միլիոն եվրո թիմին և ևս 20 միլիոն եվրո Ռայոլայի համար։ Սակայն խոսակցություններ սկսվեցին, Սուարեսը թիմում էր, և տեխնիկական մասնագետները որոշեցին պայմանագիր չկնքել նրա հետ»,- Բորդասի խոսքերն է մեջբերում AS-ը։