«Լիվերպուլը» պատրաստ է գնել «Ռեալի» ֆուտբոլիստին 150 միլիոն եվրոյով

«Լիվերպուլը» հայացքն ուղղել է Մադրիդի «Ռեալի» առաջատար կիսապաշտպաններից մեկին:

Ինչպես տեղեկացնում է El Debate-ը, անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում է ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Լրագրողների տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 150 միլիոն եվրո հատկացնել Վալվերդեին ձեռք բերելու համար։

Սակայն «Ռեալը» մտադիր չէ վաճառել Ֆեդերիկոյին, իսկ ուրուգվայցին չի ցանկանում տեղափոխվել այլ թիմ։

Կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը:

Այս մրցաշրջանում Վալվերդեն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։