«Արսենալը» ծրագրում է գնել «Ռեալի» աստղին

Ամառային տրանսֆերային պատուհանն արդեն մոտ է։ Եվրոպական բարձր կարգավիճակ ունեցող ակումբները ծրագրում են ուժեղացնել կազմերը, և Լոնդոնի «Արսենալը» բացառություն չէ:

Cadena Ser-ը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ «Արսենալը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին։

Աստղային բրազիլացին ցուցադրում է բարձր մակարդակի խաղ, սակայն նրա ապագան անորոշ է Էնդրիկի գալու և Կիլիան Մբապպեի հավանական տեղափոխության պատճառով:

Ռոդրիգոն 23 տարեկան է, Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները նրան գնահատում են 100 մլն եվրո։ 2023/24 մրցաշրջանում անցկացրած 42 խաղում Ռոդրիգոն դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։