Օրելիեն Չուամենին կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Չելսին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները Չուամենիին դիտարկում են որպես Կոնոր Գալագերին փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Չուամենին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։