Ժոաու Ֆելիշը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», կիսվել է ապագայի մասին իր մտքերով։ Նա խոստովանել է, որ ուրախ կլիներ մնալ կատալոնական ակումբում։

«Ես ուրախ կլինեի մնալ և շարունակել խաղալ «Բարսելոնայում», բայց դա ինձնից կախված չէ։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ տարի, ես իսկապես կցանկանայի խաղալ նոր «Կամպ Նոուում»», – Ֆելիշի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ն։

Լա Լիգայի 30 տուրից հետո «Բարսելոնան» 67 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ Ֆելիշի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։