«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստով

«Արսենալը» տարբերակներ է ուսումնասիրում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու համար:

Calciomercato-ի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը կարող է պայքարել «Բարսելոնայի» տաղանդավոր պաշտպան Միքայիլ Ֆայեի համար: «Զինագործները» ակտիվորեն հետևում են 19-ամյա սենեգալցուն։ Նշենք, որ մարտին Ֆայեն իր նորամուտը նշեց Սենեգալի հավաքականում։

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա նա դեռ չի խաղացել հիմնական թիմում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Միքայիլ Ֆայեին գնահատում են 5 միլիոն եվրո։

Կենտրոնական պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի մի քանի թոփ ակումբներ: