Պեպ Գվարդիոլա․ «Հուսով եմ՝ «Լիվերպուլն» ու «Արսենալը» միավորներ կկորցնեն»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է չեմպիոնական մրցավազքը։

«Մեր մրցակիցների որակը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե որ թիմը կլինի բարձրության վրա։

Սպասո՞ւմ եմ, որ «Լիվերպուլն» ու «Արսենալը» միավորներ կկորցնեն: Հույս ունեմ։ Բայց դա մեզ չի օգնի, եթե մենք մեր գործը չանենք։ Մենք պետք է հաղթենք մնացած ութ խաղերում:

Մենք պետք է լավ աշխատենք մեր հանդիպումներում, իսկ մնացածը մեր վերահսկողությունից դուրս է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է։ Թիմը երեք միավորով հետ է մնում առաջատար «Լիվերպուլից»։