Տիգրան Բարսեղյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Սլովակիայի առաջնության 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 3:0 հաշվով ջախջախեց «Ժիլինային»։

«Սլովանի» կազմում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ 30-ամյա հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

Խաղի 24-րդ րոպեին Բարսեղյանը բացեց հաշիվը։ 69-րդ րոպեին հայ ֆուտբոլիստն օգնեց Նինո Մարկելիին գոլի հեղինակ դառնալ, իսկ արդեն 87-րդ րոպեին Բարսեղյանը դուբլ ձևակերպեց։

Սլովակիայի առաջնության 24 խաղում Տիգրան Բարսեղյանը խփել է 8 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում։