Էնդրյու Ռոբերտսոնը շրջանցեց իր թիմակցի ռեկորդը

Փետրվարի կեսերին «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած պաշտպանը:

«Բարնլիի» դեմ խաղում Տրենտը գոլային փոխանցումներով գերազանցեց իր թիմակից Էնդրյու Ռոբերտսոնին։ Այդ ժամանակվանից Ալեքսանդր-Առնոլդը չի խաղացել Պրեմիեր Լիգայում. նա ապաքինվում է, բայց Ռոբերտսոնն այս ընթացքում 2 գոլային փոխանցում կատարեց և կրկին դարձավ առաջինն այս ցուցանիշով:

Շոտլանդացին այժմ ունի 59 գոլային փոխանցում, իսկ Տրենտը՝ 58։ Պայքարը կշարունակվի, չնայած երկու ֆուտբոլիստներն էլ հիմնականում կենտրոնացած են թիմի արդյունքների վրա։

Նշենք, որ Ռոբտսոնը Պրեմիեր Լիգայում իր 59-րդ գոլային փոխանցումն է կատարել հինգշաբթի երեկոյան, երբ «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»: