Խորեն Բայրամյան․ «Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Թիկնիզյանը շուտով կմեկնեն Եվրոպա»

Ռոստովի հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կարծիք է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ՌՊԼ-ից Եվրոպա կտեղափոխվեն Էդուարդ Սպերցյանը և Նաիր Թիկնիզյանը։

«Ուրախ եմ, որ Հայաստանում լավ ֆուտբոլիստների սերունդ է աճում։ Հաջողություն եմ մաղթում բոլորին և որ նրանք հանդես գան թոփ առաջնություններում։ Կարծում եմ, որ և՛ Սպերցյանը, և՛ Թիկնիզյանը շուտով կմեկնեն Եվրոպա։ Ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ մրցաշրջանում։

Սեւիկյա՞նը։ Նրա հետ ավելի քիչ ենք շփվում, բայց նաև հաջողություն եմ մաղթում «Ֆերենցվարոշում»»,- Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում ասել է Բայրամյանը։