«Բորուսիան» ներկայացրել է հատուկ մարզահագուստ «Սիգնալ Իդունա Պարկի» 50-ամյակի առթիվ

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է հատուկ մարզահագուստ՝ նշելու սեփական մարզադաշտի՝ «Սիգնալ Իդունա Պարկի» 50-ամյակը: Լուսանկարները հրապարակվել են ակումբի կայքում։

«Ընդամենը մի կտոր գործվածք, մինչև այն կլինի ձեր հագին և դառնա կենդանի սրտի բաբախյուն: Դա միասնության խորհրդանիշն է, որը ի մի է բերում պատմության թելերը և պատմում է պատմությունը առանց որևէ բառ ասելու։

Դա պարզապես տեղ է, քանի դեռ մենք այն չենք դարձնում մեր տունը: Այն պարզապես գործվածքի կտոր է, քանի դեռ այն չի կրում անթիվ հիշողություններ»,- ասվում է հայտարարության մեջ: