RFEF-ի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսն ազատ է արձակվել կալանքից

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը, ով մեկ օր առաջ ձերբակալվել էր Իսպանիայի օդանավակայանում, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Նախկինում իսպանական դատախազները Ռուբիալեսին ձերբակալելու հրաման էին տվել ՝ կապված ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նրա կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների հետ։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կալանավորել է պաշտոնյային, մեղադրանք առաջադրել և ազատ արձակել։

Այժմ Դոմինիկյան Հանրապետությունից Իսպանիա վերադարձած 46-ամյա Ռուբիալեսը կսպասի դատարան հրավիրվելու։

Ռուբիալեսը մեղադրվում է կոռուպցիայի, չարաշահման և փողերի լվացման մեջ։