Թոմաս Մյուլլեր. «Նրանք արժանի էին հաղթանակի»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոստովանել է, որ թիմը հիասթափված է Բունդեսլիգայի 27-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (0։2) ցուցադրած խաղից։

«Մենք շատ հիասթափված ենք մեր ելույթից: Ազգային հավաքականի հանդիպումների դադարը մեզ ոչ մի օգուտ չբերեց։ Մենք բավականաչափ արդյունավետ չէինք: Մենք կարող էինք գոլ խփել վճռորոշ պահերին։ Դորտմունդցիները 90 րոպե պատշաճ ֆուտբոլ ցուցադրեցին, բայց առանձնահատուկ ոչինչ չարեցին։

Նրանք արժանի էին հաղթանակի։ Մենք հույս ունեինք, որ այսօր ապագա խաղերի խթան կհանդիսանա: Առաջին խաղակեսում չափից դուրս կատաղի խաղացինք և անհատապես քիչ ցուցադրեցինք: Մենք պետք է վերադառնանք հունի մեջ, այս խաղը մեզ հիասթափեցրեց»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Այս պահին «Բավարիան» 60 միավորով երկրորդ տեղում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը «Բայերն» է՝ 73 միավոր։