Պեդրին խոսել է հանգստյան օրերին իր լրացուցիչ մարզումների մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է հանգստյան օրերին իր լրացուցիչ մարզումների մասին։

«Նույնիսկ երբ թիմը հանգստյան օր ունի, ես չեմ կարող բաց թողնել մարզումները», – Պեդրիի խոսքերն է մեջբերում The Residency-ն։

Այս մրցաշրջանում 21-ամյա Պեդրին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը իսպանացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:

Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Բարսելոնան» 67 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար Մադրիդի «Ռեալից» տարբերությունը 8 միավոր է։