Անդեր Էրերա. «Պատմության լավագույն ֆուտբոլիստները պետք է լինեն ամենամեծ ակումբում»

«Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Էրերան մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին լուրերը։

«Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» անխուսափելի է։ Պատմության լավագույն ֆուտբոլիստները պետք է լինեն ամենամեծ ակումբում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Elchiringuitotv-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։