«Բավարիայի» մարզական տնօրեն․ «Խաբի Ալոնսոն արժանի մասնագետ է»

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը մեկնաբանել է իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի որոշումը՝ հաջորդ մրցաշրջանն անցկացնել Լևերկուզենի «Բայերում»։

«Ալոնսոն արժանի մասնագետ է։ Ես նրան վաղուց եմ ճանաչում։ Ուստի, ինձ համար ակնհայտ էր, որ Խաբին կմնա Լևերկուզենում»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետի որոշումը՝ հաջորդ մրցաշրջանում մնալ «Բայերում», կարող է պայմանավորված լինել նրանով, որ նա ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտտիից հետո։