«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է կիսապաշտպան ձեռք բերել։

Ինչպես հայտնում է Goal-ը՝ «կարմիր սատանաների» թիրախը «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշն է։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բազմիցս սկաուտներ է ուղարկել 19-ամյա Նևեշի խաղը դիտելու համար։ Անգլիական ակումբը ցանկանում է դաշտի կենտրոնում ստեղծել Նևեշի և Ֆերնանդեշի պորտուգալական համադրությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել Նևեշին ձեռք բերելու համար։ Առայժմ «կարմիր սատանաների» համար ամենաթանկը Պոլ Պոգբայի տրանսֆերն է 105 միլիոն եվրոյով։

2023/2024 մրցաշրջանում Ժոաու Նևեշը անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։