«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է իր ապագայի մասին։
«Ես հպարտ եմ, որ «Բրայթոնի» մարզիչն եմ։ Ես գիտակցում եմ, թե որքան բախտավոր եմ աշխատել այս թիմում և այս խաղացողների հետ։
Հենց հիմա ես ցանկանում եմ կենտրոնանալ «Բրայթոնում» իմ առաջադրանքների վրա։ Ես պայմանագիր ունեմ, ամբողջ ուշադրությունը խաղադաշտի վրա է։ Ես հանգիստ եմ և չեմ սթրեսի իմ հեռանկարների համար։
Կցանկանայի, որ ավելի օպտիմալ կազմով հանդիպումներ կարողանայի խաղալ»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։