Լուիս Էնրիկե. «Մենք բոլորս նույն նավի մեջ ենք»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ ստեղծված իրավիճակը։

Մարտի 31-ին Էնրիկեն 25-ամյա ֆրանսիացուն փոխարինեց Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում (2։0) 65-րդ րոպեին։

«Կցանկանայի, որ այս պատմությունը գեղեցիկ ավարտվեր ՊՍԺ-ի, Մբապպեի և բոլորի համար։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։