Ռոբերտո Դե Զերբին կարող է գրանդ ակումբ գլխավորել

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 44-ամյա իտալացու պայմանագրում 15 միլիոն եվրոյի գնման կետ է նախատեսված: Մասնագետի համար առաջարկ են անում «Բավարիան» և «Լիվերպուլը»:

«Բրայթոնը» 29 խաղից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է՝ 42 միավորով։