Էրլինգ Հոլանդը սկսել է մտածել «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը սկսել է մտածել «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, նորվեգացի ռմբարկուն որոշել է հաջորդ ամառ փոխել ակումբային գրանցումը։

Ֆուտբոլիստի հավակնորդներ են համարվում Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Էրլինգի հայրը բանակցություններ է վարում այս ակումբների հետ։ Հոլանդի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում, դարձել 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։