Ժերեմի Ֆրիմպոնգը կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հոլանդացու համար առաջարկ են անում «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գերմանական ակումբը պատրաստ է բաց թողնել խաղացողին 40-45 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։