Gazzeta dello Sport․ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել իտալական ակումբը

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է Gazzeta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը լավ հարաբերություններ ունի մասնագետի հետ։

54-ամյա Կոնտեի համար վերջին ակումբը «Թոթենհեմն» էր։ Նա լքել է լոնդոնյան ակումբը 2023 թվականի մարտին։

Իտալացին գլխավորել է նաև Իտալիայի հավաքականը, «Յուվենտուսը», «Չելսին», «Ինտերը» և «Ատալանտան»։