«Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկին փոխարինող է գտել

«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբոյոյին ցանկանում են ձեռք բերել մի շարք ակումբներ, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացու համար պայքարում են «Լիվերպուլը», «Միլանը» և «Թոթենհեմը»: Նշվում է, որ մերսիսայդցիները ցանկանում են այս տրանսֆերով փոխարինել Վիրջիլ վան Դեյկին։

Այս մրցաշրջանում 26-ամյա Ադարաբիոյոն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։