Անդրեա Պիրլո. «Թիմը ճիշտ ուղու վրա է»

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն գնահատել է թուրինյան թիմի արդյունքներն այս մրցաշրջանում։

««Յուվենտուսի» նպատակը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է։ Թիմը ճիշտ ուղու վրա է»,- Պիրլոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Իտալիայի առաջնության 30 տուրից հետո «Յուվենտուսը» 59 միավորով երրորդ տեղում է։ Թուրինյան թիմը առաջատար «Ինտերին» զիջում է 20 միավորով։