Մարտին Սուբիմենդին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին եվրոպական երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իսպանացու հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Արսենալը» և «Բավարիան»։ Ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Սուբիմենդին «Ռեալ-Սոսյեդադի» ակադեմիայի սան է։ Ընդհանուր առմամբ նա հիմնական կազմում անցկացրել է 186 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։