Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»։

Ինչպես հայտնի է դարձել The Athletic-ին, «Բարսելոնան» առաջարկել է 59-ամյա Ֆլիկի ծառայությունները։ Սակայն մարզիչ նշանակելու գլխավոր խոչընդոտը իսպաներենի և անգլերենի չիմացությունն է։ Հաղորդվում է, որ վերջնական որոշումը կատալոնական ակումբում դեռ չի կայացվել։

Նշենք, որ «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։