Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել Իսպանիա

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարիերան Իսպանիայի առաջնության թոփ-ակումբում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 24-ամյա խաղացողի հետ և երկար տարիներ զբաղեցնել աջ պաշտպանի դիրքը։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ջեյմսի ձեռքբերման համար հատկացնել մոտ 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ջեյմսը վնասվածքների պատճառով ընդամենը ութ հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում։