Տիագո Մոտան կարող է գլխավորել «Յուվենտուսը»

«Յուվենտուսը» շարունակում է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինող փնտրել։ Թուրինյան թիմի գլխավոր հավակնորդներից մեկը համարվում է Տիագո Մոտան։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին արդեն բանակցություններ է վարում մասնագետի հետ։ Կողմերը քննարկում են պայմանագրի կետերը, ներառյալ աշխատավարձը։ 41-ամյա մարզիչը պատրաստակամություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բոլոնիայից»։

«Բոլոնիան» 30 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ «Յուվենտուսին» զիջելով ընդամենը երկու միավորով։